Հրապարակվեց: Вт, Ноя 05, 2019
...

Յենս Ստոլտենբերգ.«Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին»

Տարածել
Tags

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին: Այս մասին նա ասել է «1+1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Բոլոր դաշնակիցները համաձայնվել են, որ Ուկրաինան դառնա դաշինքի անդամ: Մոնտենեգրոն անդամակցել է ՆԱՏՕ-ին ընդամենը 2 տարի առաջ, Հյուսիսային Մակեդոնիան կանդամակցի մի քանի ամսից: Լեհաստանը, մերձբալթյան երկրները նույնիսկ երազում չէին կարող պատկերացնել, որ կդառնան ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Ստոլտենբերգը:

Նա նաև խոստացել է, որ կազմակերպությունը կօգնի Ուկրաինային ավելի մեծ թափ հաղորդել բարեփոխումներին և արդիականացնել հասարակությունը, որպեսզի երկիրը կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին:

«Որոշ երկրների համար գործընկերությունն առաջին քայլն է դեպի անդամակցումը դաշինքին: Բայց գործընկերության բոլոր երկրների համար դա մշտական հարաբերություններն են ՆԱՏՕ-ի հետ: Պետք է հասկանալ, որ մեծ տարածություն կա «ոչ մի հարաբերության» և «լիարժեք անդամակցության» միջև»,- նշել է գլխավոր քարտուղարը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի լիարժեք անդամակցության համար դաշինքը պետք է հասկանա, թե ինչ կարող է անել այդ երկրի հետ միասին:

Հոկտեմբերի վերջին ուկրաինական Գերագույն ռադայում ելույթի ժամանակ Ստոլտենբերգը նշել էր, որ դաշինքին անդամակցելու ճանապարհը հեշտ չէ, բայց ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ Ուկրաինայի համար:

Մեկնաբանություններ