Հրապարակվեց: Вт, Апр 02, 2019
...

ՅՈՒՆԵՍԿՕ-ում արձագանքել են Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հայտարարություններին

Տարածել

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր խորհրդաժողովում մեկնաբանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ստամբուլի հռչակավոր Սուրբ Սոֆիայի տաճարը վերանվանելու ու մզկիթի վերածելու մասին հայտարարությունները:

Sputnik-ի թուրքական ծառայությանը մեկնաբանություն տված անանուն աղբյուրը նշել է, որ ցանկացած նման քայլ պետք է համաձայնեցվի կառույցի հետ ու դրվի ընդհանուր քվեարկության:

«Եթե (ՅՈՒՆԵՍԿՕ-ի-tert.am) Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին հռչակագրին միացած ցանկացած երկիր որևէ պատմական կառույցի անունը փոխելու որոշում է կայացնում, այդ փոփոխության առաջարկը նախ պետք է ներկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր հանձնաժողովի քվեարկությանը», — շեշտել է կազմակերպության աշխատակիցը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ կդարձնի ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու որոշմանը:

Մեկնաբանություններ