Հրապարակվեց: Пн, Июн 10, 2019
...

Մոտ 70% ձայն. Տոկաևը շնորհակալություն է հայտնել ընտրողներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար

Տարածել
Tags

Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քասիմ Ժոմարտ Տոկաևը նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար, գրում է ria.ru-ն՝ Տոկաևի շտաբին հղումով:

«Ուրախ եմ, որ նախընտրական քարոզարշավը քաղաքակիրթ բնույթ կրեց, հանգիստ անցավ: Ըստ էության՝ դա նախընտրական ծրագրերի մրցապայքար էր, միմյանց հասցեին անհիմն քննադատություններ չհնչեցին»,- հայտարարել է Տոկաևը:

Նրա խոսքով՝ դա խոսում է երկրում քաղաքական մշակույթի բարձր մակարդակի մասին: Շտաբի հաղորդման համաձայն՝ միջազգային դիտորդները ևս հաստատել են, որ նախագահական ընտրություններն անց են կացվել առանց խախտումների՝ թափանցիկ պայմաններում:

Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանում կայացել են արտահերթ նախագահական ընտրություններ: Պետական ամենաբարձր պաշտոնի համար պայքարել է 7 թեկնածու: Էքզիթ փոլերի արդյունքում 70% ձայնով հաղթում է Տոկաևը:

Մարտին Ղազախստանը մոտ 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնից հրաժարական էր տվել, որից հետո երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Քասիմ Ժոմարտ Տոկաևը: Նա մինչ այդ խորհրդարանի վերին պալատի խոսնակն էր։

Մեկնաբանություններ