Հրապարակվեց: Ср, Окт 09, 2019
...

Մոսկվան Թբիլիսիի հետ հարաբերությունները կարգավորելու հույս է հայտնել

Տարածել
Tags

Ռուսաստանի իշխանությունները հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները Թբիլիսիի հետ՝ վերադառնալով այն մակարդակին, որ եղել է հունիսյան իրադարձություններից առաջ: Այդ մասին, մեկնաբանելով երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, հաղորդում է Известия-ն:

 «Նախարարների խոսակցությունը կոնկրետ էր: Հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ուղարկված ազդանշանը կհասնի վրացական կողմին: Հուսով ենք նաև, որ երկու երկրների հարաբերությունները կկարգավորվեն», — ասել է Ռուդենկոն:

Հիշեցնենք, որ հունիսի վերջին Թբիլիսիում բողոքի ակցիաներ էին սկսվել այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի պատվիրակ Սերգեյ Գավրիլովը ելույթ էր ունեցել՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած: Միջադեպը վրդովեցրել էր ընդդիմությանը, որը մայրաքաղաքում հավաք էր կազմակերպել:

Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 8-ից անորոշ ժամանակով դադարեցրել են օդային հաղորդակցությունը Վրաստանի հետ:

Մեկնաբանություններ