Հրապարակվեց: Пн, Май 06, 2019
...

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ

Տարածել
Tags

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 100 չվերթ: Այդ մասին են վկայում «Яндекс.Расписания» ծառայության տվյալները, գրում է gazeta.ru-ն:

Երևանյան ժամանակով ժամը 09.18-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, 2-ն էլ չեղարկվել է:

«Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, 7-ը՝ չեղարկվել:

 «Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 75 չվերթ:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը նախօրեին բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք է խնդրել, իսկ վայրէջքի պահին բռնկվել է: Վայրէջք է կատարել 18:40-ին: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի պատճառն էլեկտրական սարքերի անսարքությունն է եղել:

Ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։

Մեկնաբանություններ