Հրապարակվեց: Вт, Май 07, 2019
...

Մոգերինին դեմ է Վենեսուելայում ռազմական միջամտությանը

Տարածել
Tags

Միջազգային հանրությունը պետք է Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ քաղաքական երկխոսության հնարավորություններ գտնի, այնտեղ ոչ մի ռազմական միջամտություն չպետք է լինի: Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ մայիսի 6-ին Կոստա Ռիկայի մայրաքաղաքում Վենեսուելայի հարցով միջազգային կոնտակտային խմբի նիստի ժամանակ:

«Այժմ մեր առաջնահերթությունն է խուսափել բռնությունների էսկալացիայից և տեղ թողնել քաղաքական գործընթացի համար: Միջազգային հանրությունը պարտավոր է և պատասխանատվություն է կրում հարցի լուծման տարբերակներ փնտրելու համար՝ առանց որևէ տեսակի ռազմական միջամտության, այլ քաղաքական գործընթացի մեկնարկի համար բարենպաստ պայմաններ ստեղծելով»,- ասել է Մոգերինին:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում ընդդիմության և կառավարության միջև հունվարի վերջից ծավալվող պայքարը և քաղաքական իրավիճակը սրվել էր ապրիլի 30-ին, երբ երկրի ընդդիմության առաջնորդ, իրեն Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոն զինվորականների մի քանի խմբի աջակցությամբ պետական հեղաշրջման փորձ էր ձեռնարկել՝ ուղղված Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկությանը:

Մեկնաբանություններ