Հրապարակվեց: Пн, Ноя 04, 2019
...

Մշակույթն ու արժեքները ոչնչացնելու ճանապարհին. Արայիկ Հարությունյանը բացում է օվերթոնի պատուհանը

Տարածել
Tags

Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում բեմադրվեց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որն ուղեկցվեց ներկայացմանը դեմ անձանց հետ բախմամբ: Եղան նաև բերման ենթարկվածներ: Ներկայացումը համացանցում մեկնաբանվեց որպես սատանայական, որպես ապազգային, սակայն  կազմակերպիչները հակառակ կարծիքին էին: Մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցը, ով այդ ներկայացման մասնակից էր, հայտարարեց, որ  իրենք են արել հեղափոխությունը և իրենք նաև պատասխանատու են մշակութային հեղափոխության համար:

Ուշագրավ է, որ այս խիստ վիճելի միջոցառմանը նախորդել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն  սկանդալային հայտարարությունը, թե սատանիզմի հիմքով համերգների չեղարկում Հայաստանում այլեւս չի լինելու. Հայաստանում արվեստն ազատ է լինելու: Նախարարի՝ արվեստի ազատության վերաբերյալ ունեցած ընկալումները, հարկ է արձագրել, բավական բուռն արձագանքների տեղիք էին տվել: Շատերը վստահություն էին հայտնում, որ Հարությունյանն ազատությունը շփոթել է «ամենաթողություն» ասվածի հետ, և որ արվեստի ազատության մասին նրա անձնական ընկալումները կարող են լրջագույն վնաս հասցնել ոչ միայն հայ մշակույթին, այլև ձևախեղել դրա հետ միաձուլված ողջ ազգային արժեհամակարգը: Չէին սխալվում:

Հարկ է նկատել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում գերարդիական է դարձել հայ ինքնության դեմ տեղի ունեցող ծածուկ, իսկ շատ հաճախ նաև բացահայտ բնույթ կրող հաճախակիացած հարձակումների խնդիրը: Հեղափոխությունը փաստացի պարարտ հող ստեղծեց ապազգային, օտարամոլ և հիմնականում արևմտյան որոշակի շրջանակների կողմից ֆինանասավորվող ուժերի համար՝   տարածելու այնպիսի պսևդո արժեքներ, որոնք իրենց խորքում, ըստ էության, նախևառաջ հակամարդկային են՝ կոչված մարդ արարածի մեջ ոչնչացնելու մարդուն, մխրճելու նրան նիհիլիզմի ճահիճն ու ստիպելու բռնել ինքնաոչնչացման դժնդակ ուղին: Այն պնդումները, որոնց համաձայն՝ Հայաստանում կատարվողն իրականում տեղի է ունենում ոչ միայն ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, այլև ուղղակի աջակցությամբ, ըստ էության, հաստատվում են նախևառաջ շնորհիվ արայիկհարությունյանների ապրած ամեն մի օրվա:

Տակտիկան, որը որդեգրել են Հայաստանն ապականել ջանացողներն ու նրանց նորհայաստանյան հովանավորները, նոր չէ: «Օվերտոնի պատուհանի» հայտնի սկզբունքների օգնությամբ ոմանք ջանում են հայ հանրությանը ներարկել դանդաղ գործունեության թույն՝ մի կողմից հասարակությունն է՛լ ավելի ատոմիզացնելու, մյուս կողմից՝ հայ մարդու բռունցքը կոտրելու, ազգային իմունիտետից ու դիմագծից զրկելու, նրանից բիոմասսա ստանալու:

Այն արժեքները, որոնք այսօր Արևմոտքում շատերի կողմից  համարվում են թրենդային, ու որոնք իբր խորհրդանշում են արևմտյան հասարակության պրոգրեսիվությունը, հայ մարդու համար չափազանց խորթ են. մեր մաշկի գույնն, ինչպես ասում են, բոլորովին այլ է, որին բնորոշ չէ գունափոխվելը: Այդ արժեքները ոչ միայն օտար են հայի մենթալիտետին, այլև, նույնքան վտանգավոր ֆիզիկական իմաստով: Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ մխրճվել միասեռականության պրոպագանդայի  հորձանուտը  ոչ միայն այն պատճառով, որ դա անընդունելի է դիտարկվում հայ հասարակության ճնշող մեծամասնության կողմից, այլև թեկուզ այն պարզ իրողությամբ պայմանավորված, որ մեր երկիրն այսօր ունի բնակչության վերարտադրման լրջագույն պրոբլեմ. միասեռ ամուսնություններից երեխաներ չեն լինում: Ո՛չ սատանիզմն ու դրա պրոպագանդան, ո՛չ հեռավոր կուբաներից Հայաստան ժամանող ՁԻԱՀ վարակակիր մարմնավաճառ տրանսվեստիտները, ո՛չ էլ, ասենք, Արայիկ Հարությունյանի ջանքերով ՀՀ պետական բյուջեից 20 մլն դրամի ֆինասնավորմամբ տրանսգենդեր Մելինե  Դալուզյանի արժանիքների մասին ֆիլմ նկարահանելն ու այն օրուգիշեր պրոպագանդելը չեն կարող լուծել մեր հասարակությանը, երկրին ու ժողովրդին հուզող առաջնային խնդիրները. այս ամենն ակնհայտորեն կեղծ օրակարգ է, որ պարտադրվում է քաղաքացուն «աշխարհի ամենադեմոկրատ» իշխանությունների ձեռամբ, որի մատներից մեկն էլ, ըստ էության,  Արայիկ Հարությունյանն է՝ մեկն, ում խիստ խորթ է ազգային արժեհամակարգը:

Բայց միանշանակ է, որ իրենց ազգադավ այս ծրագրերում ո՛չ իշխանությունները, ո՛չ նրանց հովանավորները չեն հաջողելու: Բազմաթիվ առհավիրքներ տեսած ու դրանք  քաջաբար հաղթահարած մեր ժողովուրդը կուլ չի տալու այս խայծն՝ ապացուցելով, որ  իրապես հավատարիմ է իր պատմական առաքելությանն ու համամարդկային  կոչմանը, որ բավարար չափով հասուն է՝ լավը վատից տարբերելու, լույսը խավարից զատելու:

Վարդգես Սարգսյան

Մեկնաբանություններ