Հրապարակվեց: Вт, Ноя 13, 2018
...

Մնացականյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 25-րդ նիստին

Տարածել
Tags

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ:

Վերջինս կմասնակցի ԵԽ նախարարական կոմիտեի հանդիպմանը: Այս մասին այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Այցի ընթացքում Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունենալու ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների, գործընկերների հետ:
Դեկտեմբերի 4-5-ը Մնացականյանը կայցելի Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ ԱԳ նախարարների նստաշրջանի շրջանակներում անցկացվող «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ անդամ և ոչ անդամ պետությունների ԱԳՆ-ների հանդիպմանը:
Նաղդալյանը նշեց նաև, որ նախարարի պաշտոնակատարը մասնակցելու է դեկտեմբերի 6-7-ը Միլանում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդի 25-րդ նիստին:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Միլանում տեղի կունենա Մնացականյան-Մամեդյարով հանդիպում, Նաղդալյանը նշեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել էին մինչև տարեվերջ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Երբ հանդիպման կայացման հարցը հստակեցվի, հանրությունը կտեղեկանա դրա մասին»:
Մեկնաբանություններ