Հրապարակվեց: Вт, Мар 05, 2019
...

Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել. Դավիթ Տոնոյան

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը աշխատում է պատշաճ մակարդակի վրա պահել հանրության բարոյահոգեբանական վիճակը:

Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Եթե մեզ անընդհատ հակառակորդը դնում է այնպիսի վիճակի մեջ, որ ասում է` հիմա հարձակվելու ենք, հիմա պատերազմելու ենք, ազատելու ենք մեր տարածքները, պաշտպանության նախարարը բարձրացնում է իր, հասարակության և Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը»,- նշեց Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե ճի՞շտ է հասարակությունը պատերազմին պատրաստելը, պաշտպանության նախարարը նշեց, որ պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել:

«Ոչ թե պատերազմին պատրաստելը, այլ բարոյահոգեբանական պատշաճ մակարդակի պահելը, իսկ պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել, քանի դեռ բանակցային գործընթացը չի ավարտվել»,- ասաց նախարար Տոնոյանը:

Մեկնաբանություններ