Հրապարակվեց: Пн, Янв 21, 2019
...

Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի

Տարածել
Tags

Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 85-ի, հաղորդում է РИА Новости-ն՝ Մեքսիկայի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերին հղումով:

«Ավելի վաղ հաղորդվում էր 79 զոհի մասին, նրանց ավելացել են ևս վեցը», — հայտնել է նախարարը՝ նշելով, որ պայթյունից հետո 58 մարդ դեռ հոսպիտալացված է:

Հիշեցնենք, որ հզոր պայթյունը որոտացել է շաբաթ գիշեր Տուսպան Տուլա գազատարում, որից հետո հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը վառելիքի արտահոսքն է եղել: Այդ ամենը տեղի է ունեցել այն պահին, երբ տարածքում 350 մարդ է հավաքված եղել, որոնք եկել էին ապօրինաբար վառելիք տանելու:

Նշվում է, որ նույն օրը ևս մեկ պայթյուն է որոտացել Կերետարո նահանգի գազատարներից մեկում, որի ժամանակ զոհերից հաջողվել է խուսափել:

Մեկնաբանություններ