Հրապարակվեց: Пт, Ноя 02, 2018
...

Մերկելը բացատրել է, թե ինչու է որոշել այլևս չառաջադրվել կանցլերի պաշտոնում

Տարածել
Tags

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացատրել է 5-րդ անգամ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշման պատճառները: Այդ մասին նա խոսել է Կիևում ուկրաինացի ուսանողների հետ հանդիպմանը, գրում է lenta.ru-ն:

Մերկելը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնն է զբաղեցնում արդեն 13 տարի: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է թույլ տալ մյուս քաղաքական գործիչներին ևս նման պատասխանատվություն ստանձնել:

«Ես արել եմ այդ հայտարարությունը, որպեսզի հնարավորություն տամ մյուսներին, երիտասարդներին արտահայտել իրենց մտքերն ու նախապատրաստել կուսակցությունը հաջորդ ընտրություններին՝ այլ առաջնորդների գլխավորությամբ»,- ասել է քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ Գերմանիայի բնակիչները ցանկանում են տեսնել գործողություններ՝ ուղղված իրենց կենսապայմանների բարելավմանը, այլ ոչ թե վեճեր Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնե-սոցիալական միություն կուսակցությունների դաշինքում:

Հոկտեմբերի 29-ին Մերկելը հայտարարել էր, որ ներկայիս ժամկետը կլինի վերջինը: Նա պարզաբանել էր, որ չի հավակնի կառավարության ղեկավարի պաշտոնին 2021 թվականի ընտրությունների ժամանակ կամ դրանից առաջ, եթե արտահերթ ընտրությունների անցկացում պահանջվի:

Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահն է 2000 թվականից, իսկ կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից:

Մեկնաբանություններ