Հրապարակվեց: Пт, Ноя 23, 2018
...

«Մենք նպատակ չունենք փոխել Ասադի ռեժիմը, մենք նպատակ ունենք փոխել այդ ռեժիմի վարքագիծը». ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

Տարածել
Tags

Միացյալ Նահանգները երբեք լավ հարաբերություններ չի ունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, թեև Վաշինգտոնը նպատակ չունի տապալել այդ երկրի իշխանություններին: Այդ մասին ասել է Սիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին ռուսական «Коммерсантъ» պարբերականին և «РИА Новости»-ին տված հարցազրույցում:

«Մենք նպատակ չունենք փոխել ռեժիմը, մենք նպատակ ունենք փոխել այդ ռեժիմի վարքագիծը»,- ասել է Ջեֆրին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ամերիկյան ուժերի ռազմական գործողությունները Սիրիայում ուղղված են բացառապես ահաբեկչական խմբավորումների դեմ:

«ԱՄՆ-ն հանդես է եկել որպես Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակից սիրիական հակամարտության բոլոր փուլերում, և մենք շարունակելու ենք դա անել: Ամերիկյան ուժերի ներկայությունը, որոնք կատարում են հակաահաբեկչական գործողություններ, բոլորովին չի նշանակում, թե մենք ցանկություն ունենք տապալել երկիրը»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:

Նա նաև Բաշար ալ Ասադին ժամանակակից աշխարհի «ամենախոշոր և անխիղճ ռազմական հանցագործ» է անվանել՝ հավելելով, որ ամեն դեպքում սիրիացի ժողովուրդն ինքը պետք է ընտրի, թե ով կղեկավարի երկիրը:

Մեկնաբանություններ