Հրապարակվեց: Пт, Окт 11, 2019
...

Մենք կհարվածենք Թուրքիային եթե Սիրիայում ռազմական գործողությունները չդաթարեն . Դոնալդ Թրամփ

Տարածել
Tags

«Վաշինգտոնը ուշադիր հետևում է Անկարայի ռազմական գործողություններին Սիրիայում և պատրաստ է «կոշտ հարվածել» Թուրքիային , եթե Էրդողանը «կանոններով չխաղա»»: – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Հայտնում է «Ռիա Նովստին»:

«Ես կխփեմ Թուրքիային ֆինանսական և պատժամիջոցների միջոցով, եթե նրանք չխաղան ըստ կանոնների», – գրել է Թրամփը Twitter- ում:

Հիշեցնենք , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած ռազմական օպերացիան: Այն կոչվում է «Խաղաղության ակունք»:

Էրդողանի գրառումից հետո թուրքական օդուժը հարվածել է Ռաս ալ-Այն քաղաքի քրդական դիրքերին:

Գործողությունն ուղղված է Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։

Մեկնաբանություններ