Հրապարակվեց: Пт, Апр 05, 2019
...

Մենք դեմ ենք պարգեւավճարների տարբերակված մոտեցմանը. ԲՀԿ

Տարածել
Tags

Մենք դեմ ենք պարգեւավճարների տարբերակված մոտեցմանը։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ չի կարելի թերագնահատել մարդկանց աշխատանքը, բայց հարկավոր է հաշվի առնել, որ պետհատվածում կան աշխատողներ, որոնք առանց այդ էլ բարենպաստ պայմաններում են՝ նորից պարգեւավճարներ ստանալով, այն դեպքում, երբ երկրում շարունակում  է պահպանվել աղքատության բարձր մակարդակը։ «Չեմ կիսում այն մոտեցումը, համաձայն որի՝ Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների բարձր պարգեւավճարներն արդարացվում են նրանով, որ նրանք գործ ունեն խոշոր գումարների հետ։ Իսկ ո՞ւր կորավ մանկավարժի առաքելությունը, որը գիտելիք է տալիս։ Իսկ ԱԻՆ աշխատակիցնե՞րը, որոնք կյանքեր են փրկում՝ կոպեկներ ստանալով։ Նույնը վերաբերում է ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին»,- նշել է նա։

Պատգամավորն ընդգծել է, որ հարկավոր է ելնել այն բանից, թե հանրային ինչ արժեք է ներկայացնում կոնկրետ գործունեությունը, այլ ոչ թե ինչ շահեր է այն սպասարկում այս պահին։

Մեկնաբանություններ