Հրապարակվեց: Вт, Ноя 27, 2018
...

«Մենք» դաշինքը քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում

Տարածել
Tags

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Մենք» դաշինքը նախընտրական քարոզարշավը շարունակում է Արագածոտնի մարզում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դաշինքի ներկայացուցիչները նոյեմբերի 27-ին հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ:

Դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նախ նշեց, որ իրենց հերոսը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: «Այսինքն, այն, ինչ մենք ասում ենք, ուղիղ վերաբերվում է քաղաքացու կյանքին: Այն, ինչ մենք ասում ենք և ինչին հետամուտ ենք լինելու,  լինելու է քաղաքացու կյանքի բարելավում»,- ասաց նա:

Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ շատ են ասում, որ պետք է զարգացնել երկրի արդյունաբերությունը, բարելավել կրթության ոլորտը՝ ընդգծելով, որ իրենք էլ են դա ասում, սակայն նաև ասում են, թե ինչպես են դա անելու: Քոքոբելյանը հավաքվածներին կոչ արեց հերթապահ խոսքերի չհավատալ:

Քոքոբելյանը խոստացավ՝ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում նույնիսկ 10 պատգամավոր ունենալու դեպքում ամեն ինչ անելու են, որպեսզի գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեն՝ շեշտելով, որ դրա հնարավորությունները կան:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ վերջ է տրվել լուծվել են տնտեսության քվոտավորմանը,  կաշառակերությանը, սակայն չի լուծվել ստվերի հարցը:

Խաչատուր Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում չլուծվող հարց չկա, պարզապես պետք է կամք դրսևորել և լուծում տալ բոլոր խնդիրներին:

 

Մեկնաբանություններ