Հրապարակվեց: Пн, Янв 14, 2019
...

Մեյը հայտարարել է, որ Բրիտանիան պարտավոր է իրագործել Brexit-ը

Տարածել
Tags

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհրաժեշտ է համարում ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին 2016 թվականի հանրաքվեի արդյունքների իրագործումը, հակառակ դեպքում, նրա խոսքով, բրիտանական ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը կխաթարվի:

Այս մասին ասվում է Բրիտանիայի կառավարության ղեկավարի ելույթի տեքստում, որով նա հանդես է եկել հունվարի 14-ին Սթոք-օն-Թրենթ քաղաքի գործարանում եւ որից հատվածներ է մեջբերում The Guardian-ը:
2016-ի հունիսին տվյալ հարցով հանրաքվեին 51.9 տոկոսն ընդդեմ 48.1 տոկոսի արդյունքով հաղթանակ էին տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները: Brexit-ի օգտին քվեարկել էր նաեւ Սթոք-օն-Թրենթ քաղաքի գործարանի աշխատակիցների երկու երրրորդը:
«Ես խնդրում եմ խորհրդարանի անդամներին հաշվի առնել իրենց գործողությունների բոլոր հետեւանքները մեր ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ բրիտանական ժողովրդի հավատը պահպանելու համար», — նշել է Մեյը երեքշաբթի նախատեսվող գործարքի քվեարկությունից առաջ, որը նա համաձայնեցրել է Բրյուսելի հետ:
Վեսթմինսթերյան պալատում ոմանք կցանկանային հետաձգել կամ անգամ դադարեցնել Brexit-ը եւ այդ նպատակով կիրառել իրենց հասանելի բոլոր միջոցները», նշում է վարչապետը:
Այդ դեպքում, նրա կարծիքով, «ժողովրդավարական գործընթացի եւ քաղաքական գործիչների նկատմամբ հավատին աղետալի վնաս կպատճառվի». «Մենք բոլորս պարտավոր ենք իրագործել հանրաքվեի արդյունքները», — կարծում է Մեյը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ