Հրապարակվեց: Пн, Апр 15, 2019
...

Մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը

Տարածել

Մոսկվայում մեկնարկել է  Հայաստան  Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան էջից:

Մինչ այս հանդիպման մեկնարկը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարարի հետ:

Արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր նախատեսված հանդիպումը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից:

Ավելի վաղ՝ մարտի 29-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը:

Մեկնաբանություններ