Հրապարակվեց: Вт, Май 07, 2019
...

Մեկնարկել է ՀՅԴ-ի նախաձեռնած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը

Տարածել
Tags

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր՝ մայիսի 7-ին, մեկնարկել է «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով։ Ֆորումը կազմակերպել է ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ:

Ֆորումին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնյակ կողմնակիցներ։

Ֆորումի կազմակերպմամբ ազդարարվելու է երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ֆորումն ընդունելու է հռչակագիր, կյանքի է կոչելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի։

Նման նախաձեռնությունը նպատակ ունի նաեւ նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին։

Ֆորումին մասնակցում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գոռ Գևորգյանը, Տաթևիկ Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանը և Սերգեյ Բագրատյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը, փորձագետներ:

Մեկնաբանություններ