Հրապարակվեց: Вт, Апр 16, 2019
...

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը․ կքննարկվեն Կառավարության կառուցվածքի փոփոխության, ՍԴ դատավորի, ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցերը

Տարածել
Tags

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները կքննարկեն Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Հերթական նստաշրջանի օրակարգում ևս մեկ ընտրություն է ընդգրկված. Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ. այս պաշտոնի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Նստաշրջանի օրակարգում է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին» հաղորդումը և այլ հարցեր:

Մեկնաբանություններ