Հրապարակվեց: Вс, Июл 21, 2019
...

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին չեղարկել լցանավի անօրինական ձերբակալումը Հորմուզի նեղուցում

Տարածել
Tags

Մեծ Բրիտանիան կոչ է անում Իրանին չեղարկել լցանավի անօրինական ձերբակալումը Հորմուզի նեղուցում

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը կոչ է արել Իրանին չեղարկել Stena Impero բրիտանական լցանավի անօրինական ձերբակալումը Հորմուզի նեղուցում: Հանթը հայտարարել է, որ տեղի ունեցածը բավականին լուրջ հարցեր է վերհանում, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցում բրիտանական եւ միջազգային նավագնացության անվտանգությանը, փոխանցում է news.am-ը:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ ուրբաթ գիշերը Հորմուզի նեղուցում ձերբակալել է Stena Impero բրիտանական լցանավը: Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ բրիտանական լցանավը զավթելու պատճառը այդ լցանավի եւ ձկնորսական նավի բախումն էր:
ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշված է, որ Stena Impero բրիտանական նավթային լցանավը ձերբակալվել էր միջազգային նորմեր խախտելու հետեւանքով Հորմոզգան նահանգի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով:
Մեկնաբանություններ