Հրապարակվեց: Вс, Апр 07, 2019
...

«Մեծ Բրիտանիան կարող է այդպես էլ երբեք դուրս չգալ ԵՄ-ի կազմից». Մեյ

Տարածել
Tags

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ «Բրեքզիթ» -ը՝ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը, կարող է չկայանալ, եթե խորհրդարանն ու կառավարությունը չկարողական համաձայնության գալ համապատասխան գործարքի վերաբերյալ: Մեյի այս հայտարարությունը տեղադրվել է երկրի կառավարության պաշտոնական կայքում:

«Վարչապետ դառնալուց ի վեր ես իմ առաջնահերթությունն եմ համարել «Բրեքզիթ»-ի իրականացումը, և այսօր էլ այն առաջնահերթություն է մնում: Ուզում եմ, որ Մեծ Բրիտանիան պատշաճ կերպով ԵՄ-ի կազմից հնարավորինս շուտ դուրս գա, իսկ դա նշանակում է, որ դա պետք է արվի այնպես, որ չխանգարի մարդկանց կյանքի ընթացքին»,- ասված է հայտարարության մեջ:

Վարչապետը նշել է, որ ԵՄ-ի հետ «Բրեքզիթ»-ի վերաբերյալ իր կողմից համաձայնեցված փաստաթուղթը 3 անգամ մերժվել է խորհրդարանի կողմից, և ոչ մի բան չի խոսում այն մասին, որ ապագայում այն կընդունվի:

«Քանի որ խորհրդարանը պարզ հասկացնել տվեց, որ կդադարեցնի գործընթացը, այժմ մենք ավելի լուրջ ընտրության առաջ ենք կանգնած. hամաձայնագրով լքել ԵՄ-ն կամ ընդհանրապես դուրս չգալ դրա կազմից»,- հավելել է Մեյը՝ ընդգծելով, որ ինչքան ձգձգվի այդ գործընթացը, այնքան կմեծանա երբևէ Եվրամիության կազմից դուրս չգալու ռիսկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն այլևս «Բրեքզիթ»-ի հարցով կարճ ժամկետներ չի հատկացնի, եթե ապրիլի 12-ին գործարքը չարժանանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հավանությանը:

Մեկնաբանություններ