Հրապարակվեց: Пн, Июн 03, 2019
...

Մեծ Բրիտանիայում Թրամփին մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ

Տարածել
Tags

Բրիտանական ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները՝ կապված երկրի հաջորդ վարչապետի հետ, անվանել է «անթույլատրելի միջամտություն» Մեծ Բրիտանիայի գործերին:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք այցից առաջ տված հարցազրույցում աջակցել է Բորիս Ջոնսոնի թեկնածությանը, որը հանդիսանում է գործող վարչապետ Թերեզա Մեյի հեռանալուց հետո Պահպանողական կուսակցության առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը:

«Նախագահ Թրամփի փորձը որոշելու, թե ով է լինելու Մեծ Բրիտանիայի վարչապետը, բացարձակապես անթույլատրելի միջամտություն է մեր երկրի ժողովրդավարությանը», — ասել է Քորբինը, որը հրաժարվել է այցելել Թրամփի այցի պատվին կազմակերպվելիք պետական ընդունելությանը:

Վերջինս ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը պետք է ընտրվի ոչ թե ԱՄՆ նախագահի, այլ բրիտանացիների կողմից համընդհանուր ընտրությունների ժամանակ:

Դոնալդ Թրամփը Միացյալ Թագավորություն է ժամանելու հունիսի 3-ին:

Մեկնաբանություններ