Հրապարակվեց: Пт, Июн 07, 2019
...

Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է

Տարածել
Tags

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և Մարտի 1-ի գործով մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին կալանավորելու որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):
Մեկնաբանություններ