Հրապարակվեց: Пт, Фев 08, 2019
...

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում հարցաքննվել է Լևոն Տեր-Պետրոսյանը

Տարածել
Tags

Փետրվարի 7-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»,-հավելել է Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ավելի վաղ՝ 2018 թվականի հուլիսի 26-ին,  մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Մեկնաբանություններ