Հրապարակվեց: Сб, Мар 23, 2019
...

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության արծաթե, իսկ Դավթյանը` բրոնզե մեդալակիր

Տարածել
Tags

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Կատարում ըթնացող աշխարհի գավաթի խաղարկության փուլում օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը հավաքեց 14.833 միավոր և դարձավ արծաթե մեդալակիր: Նույն վարժությունում 14.825 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը նժույգթափերի վարժությունում 5-րդն է:

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը հենացատկերի եզրափակչում հանդես կգա մարտի 23-ին:

Մեկնաբանություններ