Հրապարակվեց: Чт, Апр 25, 2019
...

Մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում հարևանի հետ. Մակրոնը գրառում է կատարել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Տարածել
Tags

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Ապրիլի 24-ին մենք պաշտոնապես ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որպեսզի հիշենք, որ մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր հարևանի հետ, և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի նրա սխալները»:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ:  Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:

Այս տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Մեկնաբանություններ