Հրապարակվեց: Пт, Июл 05, 2019
...

Մարգարիտա Սիմոնյանը Ռուսաստանի լավագույն մեդիամենեջեր է ճանաչվել

Տարածել
Tags

ՌԴ-ում մեդիաբիզնեսի ոլորտում ամենամյա ազգային մրցանակաբաշխության Գրան պրին («Ռուսաստանի մեդիամենեջեր-2019») շնորհվել է «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբի, ինչպես նաև Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Ինչպես հայտնում է Tert.am-ը, նրա գլխավորած լրատվամիջոցների սոցիալական նախագծերը բարձր գնահատականի են արժանացել լրագրողական հանրության կողմից:

Այդ նախագծերի շարքում են հետխորհրդային տարածքում մեդիաոլորտի մասնագետներին միավորող Sputnik Pro-ն, ինչպես նաև դժվար ճակատագիր ունեցող երեխաներին նոր ընտանիք գտնելու հարցում օգնող «Գտի՛ր ինձ, մայրի՛կ» հաղորդումը և մի շարք այլ նախագծեր:

Աղբյուրը նկատում է, որ գլխավոր մրցանակը Սիմոնյանին շնորհելու հարցում մեդիաոլորտի փորձագետների որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև նրա ակտիվ մասնակցությունը լրագրողԻվան Գոլունովի գործին:

Առաջին անգամ պատմության մեջ Գրան պրին շնորհվել է միանգամից երկու մարդու. Սիմոնյանից բացի պարգևատրվել է նաև կինոռեժիսոր, պրոդյուսեր Ֆյոդոր Բոնդարչուկը:

Մեկնաբանություններ