Հրապարակվեց: Пт, Апр 12, 2019
...

Մատվիենկոն Բաքվում հայտնել է Ռուսաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման մասով

Տարածել
Tags

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Բաքվում Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման ու ռուսական կողմի դիրքորոշման մասին:

Մատվիենկոն մասնավորապես նշել է, որ Մոսկվան գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման համար, քանի որ այլ լուծում չի կարող լինել:

Ռուսաստանցի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ քայլ առ քայլ կարելի է հասնել փոխզիջումների, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առաջ շարժվել և հասնել հարցի լուծմանը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ թուլացնել ուշադրությունը ԼՂ հակամարտության կարգավորման մասով:

Մեկնաբանություններ