...

Մասնավոր և պետական ներդրումները միասին ՀՆԱ-ի նկատմամբ 19% կկազմեն, իսկ նոր ներդրողները մտահոգության տեղիք պետք է չունենան. նախարարի պաշտոնակատար

Տարածել
Tags

երդրողները բառացի չեն ասում, բայց ակնհայտ է, որ սպասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը՝ շեշտելով, որ համամիտ է ասվածի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունների հետ։

Հարցին՝ արդյոք ընտրություններից հետո կլինի ներդրումային բում, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց․ «Համախառն կուտակումը տնտեսության մեջ, գնահատվում է, որ 2019 թվականի ընթացքում կաճի 6 տոկոսով, դա նշանակում է, որ մոտավորապես հանրագումարով կհասնի 19 տոկոսի: ՀՆԱ-ի նկատմամբ, այո, 19 տոկոս կկազմեն մասնավոր և պետական ներդրումները միասին: Այդտեղից կարող եք հետևություն անել»,- շեշտեց նա։

Մեկ այլ հարցին, թե հարուցված քրեական գործերը, որոնց ծավալը 200 մլն դոլար է կազմում, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, կարող են ներդրողների մոտ զգուշավորություն ի հայտ բերել, վտանգ հանդիսանալ նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից, Խաչատրյանը պատասխանեց, որ սա պետք է բաժանել երկու մասի՝ նրանք, ովքեր խնդիր ունեն օրենքի հետ, պիտի պարզաբանում տան, եթե մեղավոր են, պատասխանատվության ենթարկվեն, երկրրոդ՝ ներդրումային որոշումները կայացվում են այն միջավայրում, որտեղ կանխատեսելիություն կա:

«Այսինքն՝ ես մտածում եմ, որ ձեր կողմից նշված դեպքերում որևէ անորոշություն չկա, կա խնդիր օրենքի հետ: Իսկ նոր ներդրողները մտահոգության տեղիք չպետք է ունենան, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ այսուհետ օրենքի հետ որևէ խնդիր չպետք է առաջանա, պետք է կատարեն օրենքի պահանջները»,-շեշտեց նա։

Մեկնաբանություններ