Հրապարակվեց: Ср, Окт 31, 2018
...

Մանե Թանդիլյանը խորհրդարանական ընտրություններում ընդգրկվելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում

Տարածել
Tags

Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը խորհրդարանական ընտրություններում ընդգրկվելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում: Այս տեղեկությունը հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում հաստատեց անձամբ Մանե Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները նախատեսվում են դեկտեմբերին: Օրենսդրության համաձայն, եթե խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չըտրի վարչապետ, այն լուծարվում է եւ արտահերթ ընտրություններ են անցկացվում: Հոկտեմբերի 24-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությունը տեղի ունեցավ, որը, ինչպես եւ նախատեսվում էր, չընտրվեց: Երկրոդ փուլը տեղի կունեննա նոյեմբերի 1-ին: Եթե քվեարկությունը նույն արդյունքն ունենա, ապա խորհրդարանը ինքնաբերաբար լուծարվում է:

Մեկնաբանություններ