Հրապարակվեց: Пн, Май 13, 2019
...

Մայք Պոմպեոն չեղարկել է Ռուսաստան այցի շրջանակում Մոսկվա նախատեսված այցը

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն չեղարկել է Ռուսաստան այցի շրջանակում Մոսկվա նախատեսված այցը, գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Սակայն երեքշաբթի, ինչպես և նախատեսվում էր, նա Սոչիում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Երկուշաբթի քաղաքական գործիչը կուղևորվի Բրյուսել՝ եվրոպացի առաջնորդների հետ «անհետաձգելի հարցեր» քննարկելու, այդ թվում՝ իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:

 Օրեր առաջ պաշտոնական Թեհրանը նամակ է ուղարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի անդամ 5 երկրի՝ տեղեկացնելով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին:

Իրանի առաջնորդն ընդգծել է, որ միջուկային ծրագրի «վերջը դեռ չի եկել»: Սակայն Թեհրանն իրեն պարտավոր չի համարում հետևելու բոլոր սահմանափակումներին և փոխում է համաձայնագրի երկու կետերի գծով վարած քաղաքականությանը: Դրանք վերաբերում են հարստացված ուրանի ու ծանր ջրի պաշարների պահմանը:

Իրանը 60 օր է տվել 5 գործընկերներին, որպեսզի իրականացվեն Թեհրանի շահերի ապահովման գծով բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ բանկային ու նավթային ոլորտներում:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանն ու միջազգային «միջնորդ վեցյակը»՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, հասել են իրանական միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության:

Ընդունվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, որի դրույթներին հետևելն ազատել է Իրանին իր նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի, Եվրամիության ու ԱՄՆ-ի սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներից:

Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս համաձայնագրից, ինչպես նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ այն երկրների նկատմամբ սահմանած, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

«Հնգյակն» ու Թեհրանը պայմանավորվել են մշակել ֆինանսական մեխանիզմ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելով հաշվարկներ իրականացնելու համար:

Մեկնաբանություններ