Հրապարակվեց: Пн, Май 06, 2019
...

Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Հադրութում կազմակերպվել է հայրենասիրական դաս-արշավ

Տարածել
Tags

Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայրենասիրական դաս-արշավ դեպի շրջանի Մելիքաշեն համայնք։

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել է   Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը:
Արշավին  մասնակցել  են  երիտասարդներ,  պատանիներ, պաշտպանության  բանակի  զինծառայողներ և  կամավորականներ։
Ըստ  Ե. Հայրիյանի՝  Հադրութի  Ազատության հրապարակում արշավի  մասնակիցներին  տեղեկացրել  են  մելիքաշենցիների՝  պատերազմի  ժամանակ  կատարած  մարտական  գործողությունների մասին, այնուհետև  Արցախյան պատերազմի վետերաններ Արթուր Սարգսյանը և Սերժիկ Ղուկասյանը  հանդես  են  եկել   ելույթներով, իսկ  «Պատմական միջավայրի պահպանություն» Հադրութի շրջանային ծառայության պետ Գայանե Բուդաղյանն էլ ներկայացրել   է  Մելիքաշենի պատմությունը։ Արշավի  մասնակիցները  ոտքով   հասել  են  Մելիքաշենի եկեղեցի, որտեղ  կատարել են մոմավառություն, որից հետո   ներկաներին  հյուրասիրել  են  արցախյան  ուտեստներով, որին  էլ  հաջորդել   է  մշակութա-ժամանցային  ծրագիր։
«Մենք  պարբերաբար կազմակերպում  ենք  նման  միջոցառումներ, որի  նպատակն  է  երիտասարդության   մեջ  սերմանել  հայրնեասիրություն, ինչպես   նաև   ծանոթացնել     մեր  հայրենիքի   պատմական  անցյալին:   Դաս-արշավները   խթան  են  հանդիսանում  նաև   նոր  ընկերների   ձեռքբերման  և  լիարժեք  օր    անցկացնելու  համար»,- մասնավորապես  ասել  է  Ե.  Հայրիյանը:
Մեկնաբանություններ