Հրապարակվեց: Чт, Апр 04, 2019
...

Մամեդյարովը հայտարարել է, որ «շատ շուտով» ԼՂ հարցով հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարարի հետ

Տարածել

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նոր հանդիպման ամսաթիվն արդեն համաձայնեցված է:

Ադրբեջանցի պաշտոնյան այս մասին ասել է Բրյուսելում Ադրբեջան-Եվրոպա համագործակցության խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Շատ շուտով մենք երկկողմ հանդիպում կանցկացնենք: Մենք արդեն պայմանավորվել ենք ամսաթվի վերաբերյալ: Ըստ ավանդույթի՝ այդ մասին կհայտարարվի Երևանում և Բաքվում»,-ասել է Մամեդյարովը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Վիեննայում կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումից հետո հայտարարություն էր տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում մասնավորապես նշվել էր, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, հայտնում է tert.am-ը:
Մեկնաբանություններ