Հրապարակվեց: Чт, Июн 20, 2019
...

Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Տարածել

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:

Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախօրեին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել տարբեր հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլի և բովանդակալից բանակցությունների առաջխաղացման ուղիների շուրջ:

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ հունիսի 18-ին ‪Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Կասպրշիկի հետ։

Մեկնաբանություններ