Հրապարակվեց: Вт, Ноя 06, 2018
...

Մակրոնն առաջարկել է համաեվրոպական բանակ ստեղծել

Տարածել
Tags

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է իրական եվրոպական բանակ ստեղծել՝ «Հին աշխարհամասը» ժամանակակից աշխարհում աճող ռազմական վտանգներից պաշտպանելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Մակրոնն ընդգծել է, որ Չինաստանն ու Ռուսաստանն ավելի են հզորանում, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա պաշտպանության հարցում հույս դնել չի կարելի: Քառասունամյա ղեկավարի կարծիքով՝ Թրամփի ձեռնարկած քայլերից որոշները զգալի հետևանքներ կունենան Եվրոպայի անվտանգության վրա:

«Չինաստանին, Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին հարգելով հանդերձ՝ մենք պետք է պաշտպանենք ինքներս մեզ»,-ասել է Մակրոնը Europe 1 ռադիոկայանի հետ զրույցում:

Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ եվրոպացիներին հնարավոր չէ պաշտպանել առանց իսկական եվրոպական բանակի:

«Մենք այնպիսի Եվրոպայի կարիք ունենք, որը կկարողանա իրեն միայնակ պաշտպանել՝ առանց Միացյալ Նահանգներից կախվածության, ինքնիշխան ձևով»,-հավելել է նախագահը:

Այս հարցազրույցից հետո Մակրոնի օգնականները շտապել են հստակեցնել, որ նախագահն ամենևին էլ նկատի չի ունեցել այն, որ Ֆրանսիան ԱՄՆ-ին ռազմական սպառնալիք է համարում Եվրոպայի համար:

Մեկնաբանություններ