Հրապարակվեց: Ср, Июн 26, 2019
...

Մակրոնը պլանավորում Է Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի հարթակում

Տարածել
Tags

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնել G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը հունիսի 28-29-ին տեղի Է ունենալու Օսակայում:

Այդ մասին հունիսի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում:
«Մենք հաստատում ենք, որ հանրապետության նախագահը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-նշել են Ելիսեյան պալատում:
«Նաեւ կկազմակերպվեն այլ բանակցություններ, որոնք մենք կկարողանանք հաստատել առաջիկայում»,-հավելել են Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունում: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մակրոնն ասել Էր, որ ինքը գագաթնաժողովում պլանավորում Է արծարծել մի շարք թեմաներ, մասնավորապես, միջազգային առեւտրի հարցերը, ԱՄՆ-ի եւ Չինաստանի փոխհարաբերությունները, կլիմայի փոփոխության հարցերը: Ֆրանսիայի նախագահը նաեւ պլանավորում Է շարունակել Իրանի միջուկային ծրագրի եւ տարածաշրջանային ճգնաժամերի քննարկումը:
Մեկնաբանություններ