Հրապարակվեց: Вт, Ноя 13, 2018
...

Մակրոնը պահանջել է խստացնել գործունեության կարգավորումը Համացանցում

Տարածել
Tags

Համացանցում գործունեության կարգավորումը պետք Է խստացվի, հակառակ դեպքում ժողովրդավարական պետությունների գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ: Նոյեմբերի 12-ին այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ելույթ ունենալով Համացանցի կառավարման հարցերին նվիրված համաժողովում:

Այնտեղ նա իր երկրի անունից ներկայացրել Է «Կիբեռտարածությունում վստահության եւ անվտանգության փարիզյան կոչը», որը միտված Է համաշխարհային ցանցում կարգավորման կանոնակարգմանը:
«Ես խորապես համոզված եմ, որ (Համացանցը) կարգավորել անհրաժեշտ Է, սա Է պայմանը, որպեսզի ապրի ազատ, բաց եւ անվտանգ Համացանցը՝ պահպանվելով այն տեսքով, ինչպիսին այն մտահղացել են հիմնադիր-հայրերը»,- հայտարարել Է հանրապետության ղեկավարը:
«Փարիզյան կոչի» տակ ստորագրել են 51 պետությունների ներկայացուցիչներ, տասնյակ միջազգային եւ ոչ առեւտրային կազմակերպություններ, որոնք աշխատում են Համացանցի եւ կիբեռանվտանգության ոլորտում: Ընդհանուր առմամբ փաստաթղթի տակ կա ավելի քան 150 ստորագրություն: Ըստ որում Ռուսաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն պետական մակարդակով փաստաթղթին հավանություն չեն տվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ