Հրապարակվեց: Вт, Фев 05, 2019
...

Մադուրոն Հռոմի պապին խնդրել է օգնել ընդդիմության հետ երկխոսության հարցում

Տարածել
Tags

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրանքով, որ նա դյուրացնի ընդդիմության հետ երկխոսությունը:

Shantnews.am-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Sky News-ը:
Նշվում է, որ Հռոմի պապին ուղղված նամակում Մադուրոն հայտարարել է, որ «ծառայում է Քրիստոսին», նաև հույս է հայտնել, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դրական կարձագանքի իր խնդրանքին:

«Ես խնդրել եմ Հռոմի պապին, որ նա իշխանության և ընդդիմության երկխոսությունը դյուրացնի»,- ասել է Մադուրոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության ևս 3 երկիր աջակցել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին:
Մեկնաբանություններ