Հրապարակվեց: Чт, Апр 04, 2019
...

ՄԻՊ-ը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման մանրամասները

Տարածել
Tags

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել 2018 թվականի հաշվետվությունը, որում անդրադարձ կա նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հաշվետվության մեջ, մասնավորապես նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Քոչարյանին:

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:

Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահը բարձրացրել է քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:

Այս հարցերի հետ կապված՝ Պաշտպանը նախաձեռնել է մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում այդ արգելքների վերացմանն ուղղված առաջարկներ համապատասխան իրավական վերլուծությունների հետ միասին ներկայացվել են Արդարադատության նախարարություն ու Հատուկ քննչական ծառայություն:

Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց համացանցի հասանելիության համակարգիչ: Մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնակի վերացվել է: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:

Վերացվել է նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:

Մեկնաբանություններ