Հրապարակվեց: Чт, Июн 18, 2015
...

ՄԻԵԴ-ի վճիռը Սարգսյանի հաղթանակը և հայ իրավաբանների պարտությունն է միժամանակ

«Հաղթանակ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով». այսպես է վերնագրել «iravaban.net» կայքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  /ՄԻԵԴ /Մեծ պալատի որոշումը «Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» երկու գործով կայացրած վճիռների կապակցությամբ, որոնք վերաբերում են սեփականության իրավունքի ոտնահարումներին: Առաջին գործով, ինչպես հայտնի է,  գանգատաբերը եղել է Լեռնային Ղարաբաղի Բերձորի շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքը, երկրորդ գործով Սարգսյանների ընտանիքը` ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գյուլիստան գյուղից:

 «Երկու ընտանիքներն էլ,- գրում է iravaban.net-ը,  իրենց տներից դուրս են եկել 1992-1994 թվականներին` պատերազմի հետևանքով: Իսկ պատերազմի ավարտից հետո հնարավորություն չեն ունեցել վերադառնալու և տնօրինելու իրենց սեփականությունը: Երկու ընտանիքներն էլ պահանջել էին վերականգնել իրենց խախտված  սեփականության իրավունքը: ՄԻԵԴ-ը երկու ընտանիքների ներկայացրած պահանջներն էլ բավարարել է,  և համապատասխանաբար Ադրբեջանին ու Հայաստանին պարտավորեցրել է քայլեր ձեռնարկել` խախտված իրավունքի վերականգնման ուղղությամբ: Դատարանը սահմանել է նաև, որ այս վճռի կատարումը կհետաձգվի  վճռի հրապարակումից 12 ամսով: Նաև չի սահմանել փոխահատուցման չափեր` նշելով, որ  դրանց չափի վերաբերյալ կողմերը համաձայնությանպիտի գան բանակցելու միջոցով: Նշվում է, որ Չիրագովները որպես փոխահատուցում նշել են 7,9 միլիոն եվրո, Սարգսյանները` 570 հազար եվրո: Որոշման մեջ նշվում է նաև, որ սույն որոշումը ուղենշային է լինելու` խնդրին առնչվող այլ գանգատների վերաբերյալ որոշումներ ընդունելու դեպքում: Նշենք նաև, որ այս գործով հատուկ կարծիք են ներկայացրել ՄԻԵԴ 5 դատավոր, որից մեկը Հայաստանը ներկայացնող Ալվինա Գյուլումյանն է եղել: Այս վճիռը, ինչպեսև ՄԻԵԴ Մեծ պալատի մյուս բոլոր վճիռները բեկանման ենթակա չեն»:

Ditaket.info: Այս երկար մեջբերումից հետո iravaban.net-ի ընթերցողը հազիվ թե հասկանա, թե ինչու մեր իրավաբանները դա համարում են հաղթանակ: Հավասարության նշան է դրված փախստական Սարգսյանի և ԼՂԻՄ-ի շրջափակմանը մասնակցած Չիրագովի միջև: Գանգատահայցերով  ՄԻԵԴ ներկայացրած Սարգսյանն ու Չիգարովը, ամեն մեկը իր համար, դատարանի վճիռը կարող է համարել իր հաղթանակը: Սակայն Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում դրանք միմյանցից անջատ հարցեր չեն: Կանխատեսելով դեպքերի նման զարգացում, Բաքուն շրջանառության մեջ է դրել Հայաստանում և Արցախում ադրբեջանցիների թողած  աստղաբաշական չափերի հարստության մասին, երբ իրականում հաճախ հավաբներ են թողնվել կամ դրանց համար ստացել են փոխհատուցում: Այս անգամ էլ մեր ընդդիմախոսները «կորսված» սեփականության փոխհատուցման ահռելի մի գումար են նշել՝ որ շուրջ տասներկու անգամ գերազաnցում է հայ փախստականի կողմից պահանջվող գումարը: Իսկ հիմա պատկերացնենք, թե ՄԻԵԴ-ը  հենց  քաղաքական հավասարարության նման մեթոդաբանությամբ է առաջնոդվելու, ինչպես վճռում է ասված, «խնդրին առնչվող այլ գանգատների վերաբերյալ որոշումներ ընդունելու դեպքում»: Մխիթարող միակ հանգամանքն այնէ, որ դատարանը պահանջվող գումարների չափսերի մասին հարցը թողել է բաց՝ դրանք բանակցությունների ճանապարհով լուծելու համար: Բայց դա չի կարելի համարել մեզ համար հեռանկարային վճիռ, քանի որ դրանում հավասարության նշան է դրված մի կողմից ցեղասպանությունը վերապրած փախստականի և մյուս կողմից այն գանգատաբերի միջև, ով մասնակել է պատերազմին, մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և պատերազմի արդյունքում թողել իր տունը: Դրանք տարբեր մարդիկ են: Եվ հայ իրավաբաններին չի հաջողվել իրավական բնույթ տալ այդ փաստին: ՄԻԵԴ-ի վճիռը գուցե և Սարգսյանի հաղթանակն է, բայց այն հայ իրավաբանների պարտությունն է միժամանակ:

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ