Հրապարակվեց: Вт, Июн 25, 2019
...

ՄԻԵԴ–ը բավարարել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու նոր միջնորդությունը

Տարածել
Tags

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ բավարարել է Մանվել Գրիգորյանի միջնորդությունը՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նա համապատասխան փաստաթութը տրամադրեց դատարանին։

Նշենք, որ նշված որոշմամբ ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությունից պահանջում է ապահովել, որ դիմումատուն ստանա անհրաժեշտ դեղորայք և բժշկական օգնություն՝ «Նաիրի» բժկական կենտրոնի կողմից 2019 թվականի հունիսի 3-ին տրված տեղեկանքին և 2019 թվականի հունիսի 11-ի թվագրությամբ բժշկական եզրակացությանը համապատասխան:

Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանը լիահույս է, որ  դիմումատուն կհամաձայնի ստանալ իր ընթացիկ առողջական վիճակին համապատասխան տրամադրվող բժշկական աջակցությունը:

Եվրոպական դատարանը նաև կողմերի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Պայմանավորվող պետության կողմից 39-րդ կանոնի համաձայն սահմանված միջոցի իրականացումը չապահովելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման:

Մեկնաբանություններ