Հրապարակվեց: Вт, Сен 06, 2016
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է հասցրել Իրաքի 30 հազարից ավելի բնակիչներին

47.thumb

Իրաքի հյուսիսում գտնվող Էլ-Քայար քաղաքում ավելի քան 30 հազար բնակիչ վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից պարենային օգնություն են ստացել: Լուրը գրում է «Ինտերֆաքսը»:

Կազմակերպության հաղորդագրությունում նշվում է, որ հումանիտար օգնության առաքումը հնարավոր է եղել միայն այն բանից հետո, երբ քաղաքից դուրս են մղել «Իսլամական պետության» զինյալներին:

ՄԱԿ-ում նշել են, որ քաղաքը շատ է տուժել զինյալների գործողություններից, որն էլ հանգեցրել էր սննդի մատակարաման ընդհատումների:

«Քաղաքի խանութները կամ ավիրվել են, կամ փակվել: Սննդի պաշարները նվազել են, իսկ բնակչությունը գոյատևել է ի շնորհիվ ցորենի բերքի հնձի: Իսկ խմելու մաքուր ջրի, էլեկտրաէներգիայի և բժշկական խնամքի հասանելիություն դեռևս գրեթե չկա»,- նշվում է Պարենի համաշխարհային ծրագիրը հայտարարության մեջ:
Իրաքի բանակը հայտարարել է, որ այս տարվա օգոստոսի վերջից Էլ-Քայար քաղաքն ամբողջությամբ ազատագրել են ԻՊ ահաբեկիչներից:

Մեկնաբանություններ