Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

ՄԱԿ-ը լողացող քաղաքներ կստեղծի՝ գլոբալ տաքացման դեպքում առափնյա շրջանների բնակիչներին փրկելու համար

Տարածել
Tags

Միացյալ ազգերի կազմակերպությունն ուսումնասիրում է լողացող քաղաքների կառուցման հնարավորությունը:

Լողացող քաղաքների ստեղծման հիմնական նպատակը կլինի գլոբալ տաքացման հետեւանքով ծովի մակարդակի բարձրացման դեպքում առափնյա շրջանների բնակիչներին փրկելը,  հաղորդում է news.am-ը։
Նշվում է, որ խորտակման վտանգի տակ է աշխարհի խոշորագույն քաղաքների 90 տոկոսը։
Թիմը, ՄԱԿ-ի աջակցությամբ, կզբաղվի ծովի հատակին ամրացված մոդուլային հարթակների ֆուտուրիստական նախագծի ուսումնասիրությամբ։ Դրանք կարող են օվկիանոսներում բնակության վայրեր լինել։
Այդ հնարավորության ուսումնասիրությունը, ՄԱԿ-ի UN-Habitat-ի աջակցությամբ, կիրականացնեն մասնավոր Oceanix ընկերությունը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը եւ Հետազոտողների ակումբը։
Հետազոտողների թիմը ծրագրում է մի քանի ամսվա ընթացքում ստեղծել ապագայի լողացող քաղաքի նախատիպ եւ ներկայացնել այն հանրությանը։ Ակնկալվում է, որ նախագիծը կներկայացվի Նյու Յորքի Իստ-Ռիվեր նեղուցում, որը ՄԱԿ գլխավոր գրասենյակի մոտակայքում է։
Մեկնաբանություններ