Հրապարակվեց: Чт, Авг 08, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

Ղրղզստանում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի, չնայած Աթամբաեւի նստավայրի վրա ձեռնարկված գրոհին

Ղրղզստանում ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կանցկացվի, չնայած Աթամբաեւի նստավայրի վրա ձեռնարկված գրոհին

 Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալման հատուկ գործողությունը, որը օգոստոսի 7-ի երեկոյան Բիշքեկի մերձակայքում ձեռնարկել են հատուկ նշանակության ուժերը, չի ազդի օգոստոսի 8-9-ին Իսսիկ-Կուլի ափին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումն անցկացնելու Ղրղզստանի կառավարության պլանների վրա:Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտարարել Է հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Ադիլեթ Սուլթանալիեւը: Նրա տվյալներով՝ պլանները չեն փոխվում, մասնակից երկրների պատվիրակությունները պետք Է Չոլպոն-Աթա ժամանեն սահմանված ժամանակացույցով: Պաշտոնական պատվիրակություների ժամանումը սպասվում Է օգոստոսի 8-ին, նիստը պլանավորված Է օգոստոսի 9-ին: Օգոստոսի 8-9-ը Չոլպոն-Աթայում, ինչպես սպասվում Է, կկայանա ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը: Ակնկալվում Է, որ Ղրղզստան կժամանեն ինտեգրացիոն միության բոլոր երկրների կառավարությունների ղեկավարները:

Մեկնաբանություններ