Հրապարակվեց: Ср, Май 15, 2019
...

Ղարաբաղյան կարգավորման հարցում դրական ազդակներ կան. ԱՄՆ դեսպան

Տարածել
Tags

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դրական ազդակներ կան։ Այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում հանդիպումների մասին։ Բայց, փաստել է դեսպանը, գործընթացը լավատեսություն է ներշնչում։ Դեսպանի կարծիքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները  նպաստել են բռնության կրճատմանը շփման գծում։ Կան նաեւ այլ դրական ազդակներ, նշել է դեսպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին Վաշինգտոնում։

Մեկնաբանություններ