Հրապարակվեց: Ср, Мар 13, 2019
...

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրին

Տարածել
Tags

Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հաստատել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը, հայտնում է Regnum-ը:

Փաստաթուղթն օրենսդիրներին է ներկայացրել ազգային էկոնոմիկայի նախարար Ռուսլան Դալենովը, որի խոսքով՝ համաձայնագիրը ենթադրում է սահմանափակ նոմենկլատուրայով արտոնյալ առևտրի սահմանում: Խոսքը ԵԱՏՄ-ի կողմից ապրանքի 502 և Իրանի կողմից 360 տեսակի մասին է:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, փաստաթուղթը վավերացրել է նաև ՌԴ Պետդուման:

Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել էր 2018թ. մայիսին՝ Աստանայում: Այն սահմանում է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնը մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:

Փաստաթուղթը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման առաջին փուլն է: Այն ենթադրում է բավական մեծ քանակությամբ ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի նվազում:

Նշվում է, որ համաձայնագրի իրագործումը թույլ կտա զգալիորեն ավելացնել երկկողմ առևտրի ծավալը:

Մեկնաբանություններ