Հրապարակվեց: Пт, Сен 27, 2019
...

ՂԱՐԱԲԱՂՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐ, ԱՅԼ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Տարածել
Tags

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 25-ին «Հեռանկար» հաղորդման շրջանակում պատասխանելով Արամ Աբրահամյանի՝ ԱրցախՀայաստան հարաբերությունների մասին հարցին նշել է.

«Մեկը մյուսին ենթակա չպետք է լինեն, այլ միասին, որպես երկու ձեռք, պետք է լուծեն նույն խնդիրը:

Հիմա ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք, ովքեր նախորդ տարիներին ասում էին, որ ղարաբաղցիները վերցրել են Հայաստանը, հիմա փորձում են, կոպիտ ասած, «верх» վերցնել Ղարաբաղի վրա: Եթե այս ամենի հետեւում չկան թաքնված արտաքին ուժեր, արտաքին խնդիրներ, ես սա կանվանեի մանկական խաղ:

Ղարաբաղը մարզ արտահայտելը, անկախության օրը Ղարաբաղի նախագահին մարզպետով դիմելը խորը վիրավորական է: Դա վիրավորում է ոչ միայն Բակո Սահակյանին, դա վիրավորում է այն տասնյակ, հազարավոր մարդկանց, ովքեր պայքարեցին պատերազմով, ծանրություններ տարան՝ հանուն Ղարաբաղ Հանրապետության: Ինչպե՞ս անվանել Ղարաբաղը մարզ անվանողին: Անկեղծ ասած, ես Սահակյանի տեղը լինեի՝ նույն րոպեին դուրս կգայի այդ սենյակից:

Արցախն ու Հայաստանն իրար հետ միասին պետք է լուծեն նույն խնդիրը: Եվ մեկը մյուսից կախման մեջ են: Ղարաբաղը կախված է Հայաստանից, Հայաստանն էլ՝ Ղարաբաղից, որովհետեւ Ղարաբաղն ապահովում է ոչ միայն իր, այլ նաեւ Հայաստանի անվտանգությունը: Եվ եթե փոխադարձ վստահություն չլինի, եթե մեկը փորձի իշխել մյուսի վրա, ոչ մի լավ բանի մենք չենք հասնի»:

Մեկնաբանություններ