Հրապարակվեց: Вт, Окт 22, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով. Արմեն Աշոտյան

Տարածել
Tags

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ սա հերթական անհեթեթ մեղադրանքն է:

 «Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։

Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ացդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։

Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։

Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը։

Սա էլ չի օգնի ձեզ։ Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք»,-գրել է Աշոտյանը։

Մեկնաբանություններ