Հրապարակվեց: Ср, Окт 30, 2019
...

Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի օրինական հիմք չկա. «Ռոսիա 24»–ի ռեպորտաժը (տեսանյութ)

Տարածել
Tags

Ռուսական «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:  Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարել է Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, երբ վերջինս զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը:

Ռեպորտաժի հեղինակ մեկնաբանություն է վերցրել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանից, ով նշել է, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Այս հետապնդումը նախևառաջ կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Փաշինյանի կողմնակիցներից մեկը կարծիք էր հայտնել, որ պետք  չէ ընկնել ձևականությունների հետևից, կարելի է «թմրանյութը նետել Թովմասյանի գրպանը» և ձերբակալել նրան: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունները այդպես էլ գործում են: Ամեն ինչ սկսվեց Հրայր Թովմասյանի սանիկների ձերբակալությունից, որոնցից մեկը մինչև հիմա էլ բանտում է»- իր խոսքում նշել է Մելիքյանը:

Ռեպորտաժում նշվում է նաև, որ հարցաքննման են կանչվել Թովմասյանի տարեց հայրը, ով առողջական խնդիրներ ունի, ինչպես նաև դուստրերը: «Ռոսիա 24»-ի լրագրողը նշում է, որ Հրայր Թովմասյանին ձերբակալելու ոչ մի օրինական հիմք չկա, քանի որ նրա անձի նկատմամբ գոյություն ունի անձեռնմխելիություն:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Մեկնաբանություններ