Հրապարակվեց: Пн, Фев 04, 2019
...

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմական այցի շրջանակում Աբու Դաբի է ժամանել

Տարածել
Tags

Կաթոլիկների առաջնորդ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբի՝ այսպիսով դառնալով Արաբական թերակղզի այցելած առաջին Պապը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը՝ Հռոմի պապը հրավիրվել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամադ իբն Զայեդ ալ Նահայանի կողմից՝ միջդավանական համաժողովի մասնակցելու և կրոնական հանդուրժողականության վրա հիմնված ամուր հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ինչպես նշում է The National պարբերականը, կաթոլիկների առաջնորդին տեղափոխող օդանավի վայրէջքի պահին մայրաքաղաքում անձրևներից հետո խոնավ եղանակ է եղել:

«Ինձ ասացին, որ Աբու Դաբիում անձրև է տեղում: Որոշ վայրերում դա որպես օրհնություն է ընկալվում: Հուսանք՝ այդպես կլինի»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Օդանավակայանում նրան դիմավորել է շեյխ Մուհամադ իբն Զայեդը:

Կաթոլիկները առաջնորդն այսօր Շեյխ Զայեդ մզկիթում հանդիպում կունենա մահմեդական համայնքի ավագանու հետ:

Հռոմի պապի այցի առնչությամբ երկրի ամբողջ տարածքում՝ ներառյալ Դուբայում, դպրոցները փակ կլինեն, ինչպես նաև որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը:

Այցի շրջանակում Հռոմի պապը բացօթյա պատարագ կմատուցի, որին ակնկալվում է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն: Պատարագին մասնակցել ցանկացող հավատացյալներին Դուբայից Աբու Դաբի տեղափոխելու համար շուրջ 1000 ավտոբուս կգործի:

Մեկնաբանություններ